Վրաստանում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ

Վրաստանում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ

PanARMENIAN.Net - Կիրակի օրը Վրաստանում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է երկրի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնը:

«Երկրաշարժը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 13:31-ին, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սև ծովի ափերից 46 կմ հեռավորության վրա»,- ասվում է սեյսմոլոգների հաղորդագրությւոնում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չկա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՀՀ ԱԻՆ «ՍՊԱԾ» փոխանցմամբ, ՀՀ-ում երկրաշարժը զգացվել է Գյումրի, Վանաձոր, Տաշիր քաղաքներում 3 բալ, իսկ Երևանում 2-3 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---