Բնապահպանական պետական տեսչության նախորդ շաբաթվա բացահայտումները![]() 24 դեկտեմբերի 2012 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանական պետական տեսչության կողմից դեկտեմբերի 17-ից 21-ը կատարած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.36մլն.դրամի ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել շուրջ 17.1մլն.դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես, բուսական աշխարհի պահպանության ոլորտում ԲՊՏ բաժինների կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ում իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 750.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 16.753մլն,դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 5 գործով կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 313.5 հազ,դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս: Սյունիքի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 10.5 հազ,դր գումարի բնությանը պատճառված վնաս: Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազ.դր. գումարի չափով և հաշվարկվել է 13.5 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս: Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի Վերահսկողության բաժին աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 38 հատ սոճենի տեսակի ծառեր: Ջրերի պահպանության ոլորտում Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի Վերահսկողության բաժին կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում տրվել է հայտնաբերված խախտումների վերացման պարտադիր կատարման հանձնարարական: Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Սյունիքի ՏԲ կողմից 2 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Հողերի պահպանության ոլորտում Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 4.5մլն.դր. գումար, տեղեկացնում են Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |