Նավթն էժանանում է ԱՄՆ ֆինանսական խնդիրների պատճառով

Նավթն էժանանում է ԱՄՆ ֆինանսական խնդիրների պատճառով

PanARMENIAN.Net - Նավթն էժանանում է ամերիկյան քաղաքական գործիչների կողմից ԱՄՆ ֆինանսական խնդիրները լուծելու կարողության մեջ ներդրողների անվստահության ֆոնին, ինչը կարող է ազդել նավթի պահանջարկի վրա:

Brent տեսակի նավթի ֆյուչերսներն էժանացել են 0,31 դոլարով` մինչև մեկ բարելի համար 108,66 դոլար, իսկ WTI տեսակի ֆյուչերսներն էժանացել են 0,09 դոլարով` մինչև 88,57 դոլար մեկ բարելի համար:

Իրաքում նավթի արդյունահանումը դեկտեմբերին գերազանցել է օրական 3,2 մլն բարելը և կարող է 2014-ին հասնել մինչև 4 միլիոնի, ասել է նավթային արդյունաբերության նախարար Աբդուլ Քարիմ Լուաիբին:

Գների նվազումը զսպում է Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---