Համացանցում տարածվել է Փակ շուկայում իրականացվող շինարարությունը փաստող տեսանյութ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Երեկ գիշերը «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել էր լուսանկար, որտեղ երևում է, որ Երևանի Փակ շուկայում շինարարությունը շարունակվում է: Այսօր նախաձեռնությունը տարածել է նաև տեսանյութ, որում կարելի է տեսնել շուկայի հետնամասում ամրացված հիմքերը, որոնք արդեն գերազանցում են բուն շենքի բարձրությունը: Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռևս որևէ տեղեկություն չունի այդ առնչությամբ և խնդրեց ուղարկել գրավոր հարցում: Հարցման պատասխանը կուղարկվի 5 օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշել էր, որ Փակ շուկայի կառուցապատման նախագիծը պատրաստ կլինի օրեր անց: Նրա խոսքով` Երևանի քաղաքապետարանը ճարտարապետական առաջադրանքը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդին: Այդ առաջադրանքով նախատեսվում է շուկայի շենքի ներքին տարածքի լիարժեք վերականգնում, այդ թվում թաղերի և կամարների: Ամբողջությամբ կպահպանվեն գլխավոր ճակատն ու երկու կողային ճակատները: Իսկ հետնամասում` մսի տաղավարի հատվածում, թույլատրված են որոշակի փոփոխություններ: Բացի այդ, ներսից կամրացվեն արտաքին պատերը: Մոտակա օրերին այդ առաջադրանքը կբերվի քաղաքապետարան և նախագիծը կհամաձայնեցվի: Նշենք նաև, որ առայժմ Փակ շուկայի կառուցապատման որևէ նախագիծ չի հաստատվել և չի հրապարակվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |