Լույս են տեսել Արամ Խաչատրյանի անվան տրիոյի 2 նոր ձայնասկավառակները

Լույս են տեսել Արամ Խաչատրյանի անվան տրիոյի 2 նոր ձայնասկավառակները

PanARMENIAN.Net - Արդեն վաճառքում են Արամ Խաչատրյանի անվան տրիոյի երկու նոր ձայնասկավառակները: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, սկավառակներից մեկը նվիրված է Ալեքանդր Հարութունյանին, որտեղ ընդգրկված են կոմպոզիտորի տարբեր ստեղծագործություններ` դաշնամուրային, ջութակի և դաշնամուրի, թավջութակի և դաշնամուրի համար: Ներկայացված են նաև կոմպոզիտորի ավելի քիչ հնչող ստեղծագործությունները: Ձայնասկավառակի հովանավորն է Անգլիայում բնակվող բարերար Ասատուր Գուզելյանը:

Երկրորդ սկավառակում ներկայացված են ռուս երկու հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործություններ` Պ. Չայկովսկու և Ա. Արենսկու տրիոները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---