Փորձագետները հաստատել են Սիրիայում քիմիական զենք կիրառելու մասին տեղեկությունները

Փորձագետները հաստատել են Սիրիայում քիմիական զենք կիրառելու մասին տեղեկությունները

PanARMENIAN.Net - Սիրիայի տարածքում քիմիական զենք կիրառելու մասին տեղեկատվությունը հաստատվել է: Սիրիական-ամերիկյան բժշկական միության փորձագետները հաղորդել են, որ սիրիացի զինվորականներն օրերս զինված ընդդիմադիր ուժերի դեմ կիրառել են Agent-15 հոգեմետ մարտական թունավոր նյութը:

Նրանք նման եզրակացության են հանգել ականատեսների և դրա կիրառումից տուժածների հարցումների հիման վրա, հաղորդում է REGNUM-ը:

Ավելի վաղ իրանական և իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են, որ սիրիական բանակի զիվորների դեմ քիմիական զենք է կիրառել սիրիական ընդդիմությունը:

Սիրիայի իշխանությունները մտահոգություն են հայտնել այն առիթով, որ ապստամբները կարող էին քիմիական զենք ստանալ մի շարք երկրներից, մասնավորապես, Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից, իսկ հետո դրա կիրառման մեջ մեղադրել կառավարական զորքերին: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ին առընթեր Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի նամակում` ուղղված ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և Անվտանգության խորհրդին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---