ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԱԿՆՀԱՅՏ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խիստ քննադատության է ենթարկել ուկրաինական իշխանություններին, որոնք հանդես են եկել 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը նշելու Ղրիմի խորհրդարանի որոշման դեմ: Աբրահամյանի խոսքերով, պաշտոնական Կիեւի բացասական արձագանքը Ղրիմի խորհրդարանի որոշման կապակցությամբ «ցուցադրում է ուկրաինական ինքնիշխանության անհասունությունը եւ ժողովրդավարական պետությունների ընկերակցությանն անդամակցելու Ուկրաինայի անպատրաստությունը»: Իր հերթին ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը գտնում է, որ Կիեւի որոշումը «հարցականի տակ է դնում ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հնարավորությունը եւ բացարձակապես արժեզրկում է ուկրաինական նոր վարչակազմի ժողովրդավարական ճարտասանությունը», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---