Նոր հուշադրամներ են թողարկվել

Նոր հուշադրամներ են թողարկվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` նվիրված Սանահինի վանքին, Գոշավանքին և Կեչառիսի վանքին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Բոլոր հուշադրամների դիմերեսի ձևավորումը նույնն է`պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Եզրաշուրթի մոտ ներքևում «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, իսկ աջում ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

«Սանահին» հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Սանահինի վանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ» և «SANAHIN MONASTERY»: Վերևի աջ և ձախ անկյուններում և ներքևի մասում պատկերված են զարդանախշեր:

«Գոշավանք» հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Գոշավանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ԳՈՇԱՎԱՆՔ» և «GOSHAVANK MONASTERY»: Վերևի աջ և ձախ անկյուններում և ներքևի մասում պատկերված են զարդանախշեր:

«Կեչառիս» հուշադրամի դարձերեսին կենտրոնում պատկերված է Կեչառիսի վանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ» և «KECHARIS MONASTERY»: Վերևի աջ և ձախ անկյուններում և ներքևի մասում պատկերված են զարդանախշեր:

Բոլոր հուշադրամներն ունեն նույն տեխնիկական բնութագիրը և դրանց պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամները թափանցիկ պատիճներով և իսկության հավաստագրերով տեղադրված են տուփերում:

Հուշադրամների նախագծի հեղինակն է «Coin Invest Trust» ընկերությունը (Լիխտենշտեյն): Հուշադրամները հատվել են «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա):

Հուշադրամների բնութագիրը.

Անվանական արժեքը` 1000 դրամ

Մետաղը և հարգը` արծաթ, 9250

Քաշը` 25,0 գ

Չափսերը` 27,0 x 47,0 մմ

Դրամաշուրթը` ատամնավոր

Ձևը` ուղղանկյուն

Որակը` պրուֆ

Տպաքանակը` մինչև 2500 հատ

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---