«Հրապարակ». Քաղաքական դաշտն առանց Տեր-Պետրոսյանի նկատելիորեն կաղքատանա

«Հրապարակ». Քաղաքական դաշտն առանց Տեր-Պետրոսյանի նկատելիորեն կաղքատանա

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է. «Թեև, որոշ գնահատականներով, Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու որոշումից հետո եզակի շանս էր ստեղծվել Լևոն Տեր-Պետրոսյանի համար, և գուցե պահն ավելի քան նպաստավոր էր 2013-ի ընտրություններում առաջադրվելու համար, սակայն առաջնորդը, ի ցավ բարեկամների և ի հրճվանս թշնամիների, որոշեց չդնել իր թեկնածությունը: Եվ, որպես բացատրություն, մեջտեղ բերեց մի փաստարկ, որը քննադատության ենթակա չէ, մարդու մեղքը չէ և ամենաքիչ խոցելին է՝ տարիքը:

Գուցե մենք հոգնած ազգ ենք, և 68 տարին ակտիվ կենսագործունեության համար լավագույն տարիքը չէ, սակայն չենք կարող չնկատել, որ քաղաքական դաշտն առանց Տեր-Պետրոսյանի նկատելիորեն կաղքատանա»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---