Եմենում մարտերի արդյունքում զոհվել է 17 մարդ

Եմենում մարտերի արդյունքում զոհվել է 17 մարդ

PanARMENIAN.Net - Եմենի Մարիբ նահանգում կատաղի բախումներ են սկսվել կառավարական բանակի ուժերի և տեղական ցեղերի զինված ներկայացուցիչների միջև: Համաձայն ստացվող տեղեկությունների, հրաձգության արդյունքում զոհվել է 17 մարդ, այդ թվում` 7 զինծառայողներ:

Մարտերը ծագել կառավարական զորքերի կողմից ցեղերի զինված ստորաբաժանումների դիրքերի վրա հարձակում նախաձեռնելուց հետո:

Ականատեսների հաղորդմամբ, օպերացիայի ընթացքում բանակը կիրառել է զենքերի բոլոր տեսակները, այդ թվում` դիմելով օդուժի օգնությանը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---