Ըստ ֆինանսների նախարարության, 2012-ի տվյալներով երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը կհասնի 830 000

Ըստ ֆինանսների նախարարության, 2012-ի տվյալներով երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը կհասնի 830 000

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կանխատեսումների համաձայն, 2012-ի տվյալներով հանրապետություն այցելած զբոսաշրջիկների քանակը կհասնի 830 000: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է գերատեսչության ղեկավար Տիգրան Դավթյանը:

Այդ առումով նա հիշեցրել է, որ տարեսկզբին ոչ մեծ խնդիրներ են եղել` կապված Իրանում անկայուն իրավիճակի և այդ երկրից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի կրճատման հետ:

«Այնուամենայնիվ, զբոսաշրջության ոլորտում աճն արդեն կազմում է 9.2 տոկոս, իսկ տարվա կտրվածքով մենք ակնկալում են 10 տոկոս աճ»,- ասել է նա:

Տիգրան Դավթյանը նաև հավելել է, որ նախարարության կանխատեսումների սահմաններում 2012-ի տվյալներով Հայաստան այցելած զբոսաշրջիկները թիվը հասնում է 830 000 հազարի:

Նախարարը կարևորել է ենթակառուցվածքի զարգացումը` ճանապարհներ, կապ, օդանավակայանի նոր տերմինալ, հյուրանոցների թվի ավելացում: Այսպես, առաջիկայում սպասվում է նոր հյուրանոցների բացում Ջերմուկում` «Հայաթ», և Ծաղկաձորում` «Գոլդեն Պալաս»: Աշխատանքներ են տարվում նաև մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցման ուղղությամբ` զբոսաշրջիկների հոսքը խթանելու համար, մասնավորապես, Չինաստանի և Հնդկաստանի հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---