ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհա֊վո֊րում եմ Ձեզ բարեկամ երկրի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ: Հայաստանում մեծ նշանակություն է տրվում Իրանի Իսլամական Հանրա֊պե֊տության հետ հարաբերություններին: Հուսով եմ, որ Ձեր նախագահության ընթացքում մեր երկրների հարաբե֊րու֊թյուն֊ները կշարունակեն իրենց զարգացման վերընթաց ուղին եւ կունենան նորանոր հաջողություններ` ի շահ մեր ժողովուրդների: Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ առողջություն եւ հա֊ջողություններ, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն եւ բարօրու֊թյուն»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---