ՆՈՎՐՈՒԶ ՄԱՄԵԴՈՎ. ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԳԱՑՎՈՒՄ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄՈՏԵՑՈՒՄ

PanARMENIAN.Net - «Արտգործնախարարների հանդիպումների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների առումով որոշված է առայժմ չիրազեկել հասարակությանը: Մեր տեղեկությունները կապված են միայն հանդիպումների բնույթի, ոգու եւ, որոշ իմաստով էլ, դրանցում եղած առաջխաղացման հետ: Այդ առաջխաղացումները, ինչպես ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, պետք է դրական գնահատվեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, տեղեկացնում է Բաքվի «525» թերթը: Նրա կարծիքով` «վերջին հանդիպումներում հայկական կողմի մոտ ձեւավորվում է հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտության դիրքորոշում»: «Հակամարտության կարգավորման անհրաժեշտության տակ պետք չէ հասկանալ ուրիշ ձեւ, այլ լուծում հատկապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հայաստանի ղեկավարությունն արդեն հասկանում է, որ հակամարտության կարգավորումն այն ձեւով, ինչպես նրանք են ցանկանում, անհնար է: Այդ մասնիկները, առաջխաղացումները դիտվում են որոշ իմաստով բանակցությունների ոգում»,- վստահ է Նովրուզ Մամեդովը: Ադրբեջանի նախագահական վարչակազմի ներկայացուցիչը հստակորեն չի ասել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռքբերված որոշակի պայմանավորվածությունների մասին` հայտարարելով, որ ընդհանուր առմամբ, լավատեսորեն է տրամադրված բանակցությունների ներկայիս փուլի եւ արդյունքների հանդեպ: Ն.Մամեդովի խոսքերով` հակամարտության կարգավորման առնչությամբ առաջացել են մի շարք հարցեր. «Բանակցություններում քննարկվում են չափազանց շատ հարցեր: Հիմնական ձեռքբերումը կայանում է նրանում, որ քննարկումներում զգացվում է, որոշ իմաստով, դիրքորոշումների մոտեցում»: Ն.մամեդովն ընդգծել է նաեւ, որ նախագահների Կազանում հանդիպման ժամանակ նրանց ներկայացվելու է փաստաթուղթ, որն արտացոլում է բանակցությունների արդյունքները: Նա հայտարարել է, որ մինչ այդ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները հանդիպելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք արդեն աշխատում են երկու կողմերի դիրքորոշումների վրա հիմնված առաջարկությունների վրա: «Առաջարկությունները ներկայացվելու են կողմերին Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ: Առայժմ դեռ վաղ է խոսել, թե ինչում պետք է կայանան դիրքորոշումները եւ ձեռքբերված արդյունքները: Սակայն այնտեղ էլ հավանաբար կա դիրքորոշումների մոտեցում»: Ն.Մամեդովը նշել է, որ բանակցություններում քննարկվում են նաեւ Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովմանն առնչվող էլեմենտներ: Նախագահի վարչակազմի բաժնի վարիչը հիշեցրել է, որ այստեղ գոյությւոն ունի մի քանի տարբերակ: Նրա խոսքերով` կարծիք կա միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման մասին` Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությունն ապահովելու համար. «Այդ միտքը նոր չէ, սակայն այն կարող է կրկին առաջանալ օրակարգում: Եթե կողմերը տարբեր համակարգված հարցերի լուծման մեջ հասնեն համաձայնության, ապա անկասկած, որոշակի պահերի` հայերի անվտանգության ապահովման նպատակով, կարելի է դիմել միջազգային խաղաղապահներին: Նրանց ձեւաչափը, բնույթը, թվաքանակը` դա դեռեւս բանակցությունների առարկա է»: Ն.Մամեդովը նշել է, կան հաղորդակցություններին առնչվող մի քանի առաջարկություններ: Նա ասել է, որ կողմերն ավելի շատ հակված են այդ հարցին: Ն.Մամեդյարովի կարծիքով` տվյալ հարցը հակամարատության լուծմանն առնչվող Ադրբեջանի կողմից առաջ քաշած կոնցեպցիայի մի բաղադրիչ մասն է: «Մենք կարծում ենք, որ հաղորդակցությունների բացումը հնարավոր է իրականցնել որպես փուլային լուծման տարբերակի բաղադրիչ մաս: Այստեղ անսովոր ոչինչ չկա: Եթե վերադարձվեն 7 շրջանները, ապա այդ ժամանակ գուցե աշխատանք տարվի Մեղրի-Նախիջեւան-Երեւան երկաթուղու բացման ուղղությամբ, կամ էլ Աղդամ-Ստեփանակերտ-Գորիս-Սիսիան-Շաբուզ- Նախիջեւան ավտոմայրուղու ուղղությամբ: Եթե փոխըմբռնում առաջանա, ապա դա հակամարտության կարգավորման օգնելուն ուղղված տարբերակներից մեկն է»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---