ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԴԱՇԻՆՔԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՂԻՂ ԴԵՐ ԽԱՂԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն չպետք է ձգտի ուղիղ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի կամ Մերձդներստրի հակամարտությւոնների կարգավորման գործում: Մեզ պետք չէ փոխարինել ԵԱՀԿ կամ Եվրախորհուրդը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յափ դե Հոոփ Սխեֆերը: «Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվում է միջնորդների Մինսկի խումբը (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա), Մոլդովայում մերձդնեստրյան հակամարտությամբ, օրինակ, կարեւոր դեր կարող է խաղալ Ուկրաինան: Մենք վաղուց ենք համագործակցում Մոլդովայի հետ «գործընկերություն հանուն խաղաղությամն» ծրագրի շրջանակներում»,-նշել է նա: Նրա խոսքերով` այստեղ ՆԱՏՕ-ն պետք է որքան հնարավոր է շատ ջանք ձեռնադրի` պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա վստահության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ: «Դա վերաբերվում է, իհարկե, նաեւ այնպիսի տարածաշրջաններին ինչպիսիք են Աբխազիան եւ Հարավային Օսիան: Դրական քայլ էր Վրաստանում ռուսաստանյան ռազմակայանների կարգավիճակի մասին հարցի կարգավորումը: Իսկ կատարել ամբողջ աշխարհի ժանդարմի դերը մենք մտադիր չենք»,- ավելացրել է Յափ դե Հոոփ Սխեֆերը, տեղեկացնում է «Նովիե Իզվեստիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---