Բաքվում Իվանիշվիլին քննարկում է գազի սակագնի նվազեցման հարցը

Բաքվում Իվանիշվիլին քննարկում է գազի սակագնի նվազեցման հարցը

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Բաքու կատարած երկօրյա այցելության շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է գազի սակագնի նվազեցման հարցը:

Էներգետիկայի վերաբերյալ բանակցությունների մանրամասներն առայժմ չեն հաղորդվում:

Բնական ռեսուրսների և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ևս այցի ակտուալ հարցերից է համարում գազի սակագնի նվազեցումը: Նախարարի հայտարարությունների համաձայն, գազի և վառելիքի հարցը կմանրամասնվի Ադրբեջան կատարած այցից հետո:

Վրաստանի վարչապետը կքննարկի նաև Դավիթ Գարեջիի սահմանային հարցը: Նախատեսվում է Իվանիշվիլիի հանդիպումը Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:

Քննարկման ենթակա հարցերի թվում է նաև Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման հարցը: Իվանիշվլին գտնում է, որ այդ շինարարությունը այս կամ այն փուլում կարող է վնասակար լինել Վրաստանի համար:

Պատվիրակությունը Թբիլիսի կվերադառնա դեկտեմբերի 27-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---