ԱՌԱՅԺՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԸՀ ՍՏԱՑԵԼ Է ՀԻՆԳ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԱՀԱԶԱՆԳԵՐ

PanARMENIAN.Net - Տվյալ պահին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 5 դիմում-բողոք եւ մի քանի հեռախոսային ահազանգեր, որոնք ստուգվում են եւ ձեռնարկվում համապատասխան միջոցներ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԿԸՀ քարտուղար Աննա Ալեքսանյանը: «Բողոքներում, հիմնականում, նշվում է վստահված անձանց իրավունքների ոտնահարման մասին, որոնց թույլ չեն տալիս լրացնել իրենց արձանագրությունները գործավարության մատյաններում»,- հայտնել է Ա. Ալեքսանյանը: Նա տեղեկացրել է, որ բողոք է ստացվել նաեւ ԶԼՄ-ներից, մասնավորապես, «Շանթ» հեռուստաընկերության լրագրողներից ընտրատեղամասում խլել են տեսաժապավենը, որն արդեն վերադարձվել է ստուդիա, իսկ մեղավորները կպատժվեն: Բողոքներ են ստացվել ընտրական արկղների վրա կնիքի բացակայության առնչությամբ: «Նոր թափանցիկ ընտրական արկղները կարիք չունեն կնքվելու ինչպես հները, քանի որ դրանք ունեն իրենց անհատական համարներով կանաչ կողպեքներ»,- նշել են ԿԸՀ-ում: Տեղեկատվություն է ստացվել նաեւ, որ Աբովյանում հանձնաժողովի ներկայացուցիչները ենթարկվում են ահաբեկության եւ նրանց մի մասը հեռացել է ընտրատեղամասից, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ընդհակառակը, ԿԸՀ-ում նշել են, որ Աբովյանի շրջանի ընտրատեղամասերից մեկի հանձնաժողովի նախագահի կողմից ստացվել է տեղեկատվություն, որ Ս. Դեմիրճյանի շտաբի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սմբատ Եղիազարյանն իր մարդկանցով շրջագայում է ընտրատարածքներով` խանգարելով ընտրական հանձնաժողովների նորմալ աշխատանքը: Մնացած փաստերը նույնպես ստուգվել են եւ անհրաժեշտության դեպքում ձեռնարկված են համապատասխան միջոցներ կարգուկանոն հաստատելու համար:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---