Առողջապահության նախարարը հաշվետու է եղել կառավարությանը![]() 27 դեկտեմբերի 2012 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առողջապահության նախարարության տնօրինության տակ են գտնվում 471 բժշկական հաստատություններ, որոնցից ընթացիկ տարվա նոյեմբերի դրությամբ վճարովի ծառայություններ են տրամադրում 257-ը, դրանցից 79-ը մասնավոր հաստատություններ են: Ինչպես հաղորդել է դեկտեմբերի 27-ին կառավարության նիստի ընթացքում Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, 2012-ի 11 ամիսների ընթացքում վճարովի ծառայություններից ստացված եկամուտը կազմել է 22.700 մլրդ դրամ, ինչը 5.600 մլրդ դրամով ավելի է 2011-ի նույն շրջանից: Ինչ վերաբերվում է պետբյուջե վճարված հարկերին և այլ վճարներին, ապա 2012-ի հունվար-նոյեմբերին դրանց ընդհանուր ծավալը կազմել է 12.100 մլրդ դրամ` 2011-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 16.6 տոկոսով: Ընդ որում, ուղիղ հարկերի գծով արձանագրվել է 4.8 մլրդ դրամ, իսկ ոչ ուղղակի հարկերի գծով` 369.2 մլրդ դրամ, պարտադիր սոցիալական վճարների` 7 մլրդ դրամ: Դերենիկ Դումանյանը նաև հաղորդել է, որ հաշվետու շրջանում Երևանում բժշկական հաստատություններում աշխատողների թիվը 2011-ի համեմատ ավելացել է 7.2 տոկոսով, իսկ մարզերում նվազել է 1 տոկոսով: «Դա խոսում է մարզերում բուժաշխատողների մոտիվացիայի ցածր մակարդակի մասին»,- ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |