Կարեն Բեքարյան. 2012-ին Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը առանձնանում էր խորությամբ և ինտենսիվությամբ

Կարեն Բեքարյան. 2012-ին Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը առանձնանում էր խորությամբ և ինտենսիվությամբ

PanARMENIAN.Net - Եվրոպական ինտեգրումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից մեկը: Այս մասին է փաստում նաև ՀՀ նախագահ և գալիք նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում:

Նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով 2012-ին ՀՀ-ԵՄ հարաբերություններում արձանագրված արդյունքները և եվրոպական ինտեգրման գործընթացում Հայաստանի ձեռքբերումները, Կարեն Բեքարյանն ասաց, որ 2012-ին եվրաինտեգրման գործընթացը Հայաստանի համար առանձնանում էր խորությամբ և ինտենսիվությամբ:

«Հայաստանում արդեն շատ քչերն են մեր եվրաինտեգրման գործընթացի տեմպը համեմատում Ադրբեջանի հետ:

Համեմատությունների հիմնական դաշտը գնում է դեպի Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան»,- ասաց քաղաքագետը:

Ամփոփելով անցած տարին՝ նա նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգացել են տարբեր ուղղություններով: Նա նկատեց, որ եվրոպացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին Երևան և փոխայցելությունների ինտենսիվությունը, դինամական բավականին բարձր էին: Ստորագրվեց ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին պայմանագիրը, մեծ տեմպ էր տրված այս տարվա ընթացքում խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցություններին և արդեն եկող տարվա ավարտին սպասվում է, որ կստորագրվի Ասոցացման մասին համաձայնագիրը:

Կարեն Բեքարյանը կարևորեց նաև ՀՀ ԱԺ-ի և Եվրոպական խորհրդարանի միջև համագործակցությունը և նշեց, որ ԵՄ-ը բարձր գնահատեց այս տարի Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները, ինչը նույնպես կարևոր ձեռքբերում է:

«Եվրոպական գործընթացում մենք ֆիքսում ենք նաև ինստիտուցիոնալ կապերի հաստատումը Հայաստանի և ԵՄ միջև, այդ թվում Հայաստանի երեք կուսակցությունների անդամակցումը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը»,-ասաց Կարեն Բեքարյանը:

Նա նաև նկատեց, որ ԵՄ-ից հնչած գնահատականները միայն արտաքին քաղաքական ձեռքբերումներով չեն սահմանափակվում, նշվում են նաև երկրի ներսում արձանագրված բարեփոխումները:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---