Հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար 25-ից 200 հազ. դրամի տուգանք է սահմանված![]() 27 դեկտեմբերի 2012 - 14:52 AMT PanARMENIAN.Net - 2012թ. Հայաստանում հրավառությունից հրդեհներ չեն գրանցվել: Այդ մասին այսօր ասուլիսում նշեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը: «ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով 4-5 ամիս առաջ հաստատվել են հրդեհային անվտանգության կանոնները, որոնք զգալի փոփոխությունների են ենթարկվել հատկապես հրավառությունների մասով: Այդ իրավական ակտն արդեն պետականորեն գրանցված է և շուրջ 3 ամիս է, ինչ գործում է: Նոր կանոններում մի ամբողջ բաժին նվիրված է հրագործական արտադրատեսակների շրջանառության հետ կապված սահմանումներին` արտադրության, սպառման, պահման հրդեհային անվտանգության պայմաններին: 2013-ից Հայաստանում հրդեհային անվտանգության ստուգումներն իրականացվելու են հենց այդ նոր կանոնների համաձայն»,- նշեց նա: Հայրապետյանը տեղեկացրեց նաև, որ մինչև 18 տարեկան երեխաներին արգելվում է օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր, սակայն վաճառքի սահմանափակումների մասին որևէ կետ չկա: «Ինչ վերաբերում է հրդեհային անվտանգության կանոնների խախտումների դեպքում սահմանված վարչական տուգանքներին, ապա դրանք տատանվում են 25-ից 200 հազար դրամի միջև»,- ասաց հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |