«Հրապարակ». Մարզպետի որդին, որն ԱԺ-ում խորհրդական է, աշխատանքի չի գալիս

«Հրապարակ». Մարզպետի որդին, որն ԱԺ-ում խորհրդական է, աշխատանքի չի գալիս

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ մամուլի խոսնակ, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ԱԺ իր աշխատակազմում ունի Կարեն Գրիգորյան անուն-ազգանունով խորհրդական, որը, ոչ ավել-ոչ պակաս, մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ականի` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին է: Վերջինս խորհրդական է նշանակվել Շարմազանովի պաշտոնի ստաձնումից ի վեր, սակայն գրեթե երբեք գործի չի եկել:

ԱԺ-ում կարծում են, որ Գեղարքունիքը շատ հեռու է Երևանից, ու էդ երեխան հո չի՞ կարող էդքան ճամփա կտրել, ինչ է թե գալիս է աշխատանքի»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---