Թառ պատրաստելու համար պետք է թթենի տնկել, իսկ ադրբեջանցիների պես քոչվորները դա անել չէին կարող

Թառ պատրաստելու համար պետք է թթենի տնկել, իսկ ադրբեջանցիների պես քոչվորները դա անել չէին կարող

PanARMENIAN.Net - Թառը երբեք չի եղել և չի կարող լինել ադրբեջանական գործիք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դանիել երաժիշտը, մեկնաբանելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը` թառը ադրբեջանական գործիք հայտարարելու վերաբերյալ:

«Տկզար» համույթի հիմնադիր Կառլեն Միրզոյանը նշեց, որ այն հայկակական համարվելու բոլոր հիմքերը Հայաստանն ունի: Ըստ արվեստագետի՝ թառը միակ կսմիթային լարային գործիքն է, որն ունի քառորդ լադ: Դրանք ուսումնասիրել է Կոմիտասը, նույնիսկ հատուկ նշան է հորինել:

Դանիել երաժիշտը նաև նշեց, որ թառ պատրաստելու համար անհրաժեշտ է թթենի տնկել, ինչը չէր կարող անել քոչվոր ցեղը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-7-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում` Փարիզում, տեղի էր ունեցել ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտեի 7-րդ նիստը: Հայաստանից ոչ նյութական մշակույթի ժառանգության ցուցակում ընդգրկվել է «Սասնա ծռեր» էպոսը, Ադրբեջանից` թառը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները քննարկումների ժամանակ նշել էին, որ այն չի կարող ճանաչվել որպես մեկ երկրի մշակութային ժառանգություն: Այդ պատճառով էլ, այն ընդունվել է բաց հայտով, որին կարող են հավակնել նաև այլ երկրները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---