Իրաքի սունիները դուրս են եկել բողոքի ակցիայի երկրի քաղաքականության վրա Իրանի ազդեցության դեմ

Իրաքի սունիները դուրս են եկել բողոքի ակցիայի երկրի քաղաքականության վրա Իրանի ազդեցության դեմ

PanARMENIAN.Net - Մոտ 60 հազար սունիներ այսօր դուրս են եկել բողոքի զանգվածային ցույցի իրաքյան Էլ Ֆալուջա քաղաքում, Բաղդադից մոտ 50 կմ հեռավորության վրա, հերթական անգամ փակելով երկիրը Սիրիայի ու Հորդանանի հետ կապող ավտոմայրուղին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հանրահավաքի մասնակիցները կոչ են անում կառավարությանը «դադարել խորհուրդներ ընդունել Իրանից» և «ազատություն տալ Բաղդադին»:

Ցուցարարներից շատերը պահանջում էին նաև Ալ Մալիկիի հրաժարականը, այրում էին Իրանի դրոշներն ու սպառնում զինված ապստամբությամբ: Բողոքի ակցիայի համար պատրվակ հանդիսացավ Իրաքի ֆինանսների նախարարի թիկնապահների ձերբակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---