Ալ-Հատիբը հրաժարվել է ժամանել Մոսկվա` սիրիական հակամրտության խաղաղ կարգավորումը քննարկելու

Ալ-Հատիբը հրաժարվել է ժամանել Մոսկվա` սիրիական հակամրտության խաղաղ կարգավորումը քննարկելու

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմության առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Հատիբը հրաժարվել է ժամանել Մոսկվա` հակամարտության խաղաղ ուղիները քննարկելու: Այս մասին նա հայտարարել է Ալ-Ջազիրա հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ընդ որում, նա հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպել որևէ արաբական երկրում`հստակ օրակարգի առկայության պարագայում:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հանդիպել Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ազգային կոալիցիայի առաջնորդ Ահեմդ Մուազ ալ-Հատիբի հետ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում, տարբեր աղբյուրների համաձայն, երկրում զոհերի թիվը հասել է 40 հազարի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---