Ֆինանսների նախարարությունը պնդում է` բավարար քնակությամբ տեխզննման կտրոններ տրամադրել է

Ֆինանսների նախարարությունը պնդում է` բավարար քնակությամբ տեխզննման կտրոններ տրամադրել է

PanARMENIAN.Net - Այսօր մամուլում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի ֆինանսների նախարա¬րությունը առևտրային բանկերին չի տրամադրել բավարար քանակությամբ կտրոններ, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարությունն առևտրային բանկերին 2011 թվականից առ այսօր տրամադրել է ընդհանուր թվով 601 000 կտրոն, այդ թվում 2011 թվականին 2013 թ-ի համար տրամադրել է 37 500 կտրոն, իսկ 2012 թվականին՝ 2013-14 թթ-ի համար 310406 կտրոն: Այս տարի ՀՀ ֆինանսների նախարարությունը տպագրել է ավելի շատ քանակությամբ կտրոններ, քան անցյալ տարի: Միայն դեկտեմբեր ամսի 5-ին, 6-ին, 11-ին և 14-ին ՀՀ բոլոր առևտրային բանկերին ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է ընդհանուր թվով 36950 կտրոն, ընդ որում ելնելով պահանջարկից՝ դեկտեմբերին ՀՀ առևտրային բանկերին նաև լրացուցիչ քանակությամբ տեխզննման կտրոններ են տրամադրվել, այդ թվում՝ դեկտեմբերի 19-ին Արարատ բանկին տրամադրվել է 3 000 կտրոն, Արդշինինվեստբանկին՝ 3 000 կտրոն, Հայէկոնոմբանկին՝ 5000 կտրոն, ՎՏԲ Հայաստան բանկին՝ 4000 կտրոն, դեկտեմբերի 21-ին՝ Արդշինինվեստբանկին՝ 2000 կտրոն, Կոնվերսբանկին՝ 1000 կտրոն, Պրոմեթեյբանկին՝ 100 կտրոն, դեկտեմբերի 24-ին՝ Հայէկոնոմբանկին՝ 567 կտրոն, ՎՏԲ Հայաստան բանկին՝ 2000 կտրոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---