Մարիո Մոնտին պատրաստ է գլխավորել կոալիցիան

Մարիո Մոնտին պատրաստ է գլխավորել կոալիցիան

PanARMENIAN.Net - Հրաժարական տված Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին չի մասնակցի ընտրություններին, սակայն պատրաստ է գլխավորել «Մոնտիի ծրագրերը հանուն Իտալիայի» նախաձեռնությունը:Այդ մասին նա ասել է Սենատում տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Մոնտին հայտնել է, որ վերին պալատի ընտրություններին կենտրոնամետների կոալիցիան, որը նա պատրաստ է գլխավորել, կներկայանա թեկնածուների միասնական ցուցակով: Միևնույն ժամանակ ստորին պալատում կենտրոնամետները հանդես կգան մի քանի ցուցակներով, ընդ որում նա անձամբ «հավանություն կտա թեկնածություններին»:

Դիտորդներից շատերը գտնում են, որ Մոնտիի նախաձեռնությունն ուղղված է անմիջապես Բեռլուսկոնիի դեմ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---