«Ազատ դեմոկրատներ»-ը սեփական թեկնածու չեն առաջադրի

«Ազատ դեմոկրատներ»-ը սեփական թեկնածու չեն առաջադրի

PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական վիճակը, ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ հայտարարում է, որ ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցությունը նպատակահարմար չի համարում: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից, պատճառն այն է, որ այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության հանգեցնել:

«Այս պարագայում «Ազատ դեմոկրատների» մասնակցությունը զուտ սեփական գաղափարներն ու մոտեցումները ներկայացնելու համար այդքան էլ գերադասելի տարբերակ չէ: Մենք, լրջորեն կարևորելով ընտրական գործընթացները, միևնույն ժամանակ գտնում ենք, որ ընտրությունները միակ միջոցը չեն մեր գաղափարները հասարակությանն հասցնելու համար: Համոզված ենք, որ քաղաքական ուժի գործունեության մեջ առավել կարևոր է վերջինիս հետևողական, երկարաժամկետ ու նպատակային գործունեությունը: Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը հավատարիմ մնալով այս սկզբունքներին՝ հանուն ազատականության և ժողովրդավարության հաստատման: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը առաջիկայում դիտարկելու է բոլոր ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը և ըստ այդմ ներկայացնելու է կուսակցության մոտեցումներն ու գնահատականները»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---