ԱՄՆ Կինոքննադատների ընկերակցությունը տարվա ֆիլմ է ճանաչել Հանեկեի «Սերը» (վիդեո)

ԱՄՆ Կինոքննադատների ընկերակցությունը տարվա ֆիլմ է ճանաչել Հանեկեի «Սերը»

PanARMENIAN.Net - Ավստրիացի ռեժիսոր Միխաել Հանեկեի «Սերը» ֆիլմը ճանաչվել է 2012թ. լավագույն ֆիլմը ԱՄՆ Կինոքննադատների ազգային ընկերակցության (National Society of Film Critics) կողմից, հայտնում է Լենտա. ռու-ն, ընկերակցության կայքի վրա հղումով:

Կինոժապավենը ևս երկու պարգևի է արժանացել՝ կանացի գլխվարո դերակատար Էմանուել Ռիվան ճանաչվել է տարվա դերասանուհի, իսկ տարվա ռեժիսոր է դարձել Միխաել Հանեկեն:

Լավագույն դերասան է ճանաչվել Դենիել Դեյ Լյուիսը «Լինքոլն» ֆիլմում գլխավոր դերի համար:

Երկրորդ պլանի տղամարդու և կնոջ լավագույն դերակատարման համար պարգևների են արժանացել Մեթյու Մաքքոնահին «Սուպեր Մայքում» դերակատարության համար, և Էմի Ադամսը «Վարպետում» Փեգգի Դոդի դերի համար:

Լավագույն փաստագրական ֆիլմ է ճանաչվել իսրայելյան «Դռնապաններ» ֆիլմը, լավագույն սցենար համարվել է «Լինքոլնի» սցենարը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---