Իրանական նավթի արտահանումը պատժամիջոցների պատճառով 9 ամսում կրճատվել է 40 տոկոսով

Իրանական նավթի արտահանումը պատժամիջոցների պատճառով 9 ամսում կրճատվել է 40 տոկոսով

PanARMENIAN.Net - Իրանական նավթի արտահանումը Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների պատճառով վերջին 9 ամսում կրճատվել է 40 տոկոսով, իսկ եկամուտները նվազել են 45 տոկոսով:

Ըստ գործակալության, Իրանի նավթի նախարար Ռուստամ Քասեմին, հանդես է եկել զեկույցով մեջլիսի պատգամավորների առջև:

«2012թ. մարտից Իրանում նավթի վաճառքի ծավալները նվազել են 40 տոկոսով, իսկ եկամուտները՝ 45 տոկոսով»,-հայտարարել է խորհրդարանական Գուլյամ Ռեզա Քաթեբը, որի խոսքն է մեջբերում ISNA գործակալությունը:

Ավելի վաղ Իրանում հայտարարում էին, որ միջազգային պատժամիջոցները զգալի բացասական ազդեցություն չեն թողել իրանական նավթի արտահանման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---