Ձնաբքի պատճառով շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը, Ապարանի և Գյումրու որոշ ճանապարհներ

Ձնաբքի պատճառով շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը, Ապարանի և Գյումրու որոշ ճանապարհներ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 17.30-իդրությամբ, ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը, Ապարան-Արագած ճանապարհահատվածը, Արթիկ-Մանթաշ ճանապարհը, Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։

Հայաստանի որոշ շրջաններում` Սպիտակում, Աշոցքում ձյուն է տեղում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---