Նախագահի թեկնածու. Պայքարը գնալու է Սերժի Հայաստանի և Րաֆֆիի Հայաստանի միջև

Նախագահի թեկնածու. Պայքարը գնալու է Սերժի Հայաստանի և Րաֆֆիի Հայաստանի միջև

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին ՀՀ-ում ընտրական հեղափոխություն պետք է լինի, որի միջոցով Հայաստանի հասարակությունը կոտրելու է իշխող համակարգը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, գալիք նախագահական ընտրություններում առադրված թեկնածու Րաֆֆի Հովհաննսիյանը: Նա բոլորին կոչ է անում մասնակցել այս ընտրություններին: «Չմասնակցելու պատճառը չպետք է լինի այն, թե մեր նախընտրած թեկնածուն չի առաջադրվել: Կոչ եմ անում բոլորին՝ քաղաքացիներին, ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, նույնիսկ ՀՀԿ-ի չկողմնորոշված հատվածին, ակտվիսիտներին և այլն, մասնակցել այս ընտրություններին խղճի մտոք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա գորշող նախագահին կոչ արեց լուրջ վերաբերել իր ուղարկած նամակին: «Այս տասը օրվա ընթացքում մեր դպրոցներից, համալսարաններից և այլ վայրերից պետք է հանել կուսակցությության նշանները, գրասենյակները: Եթե դա տեղի չունենա, մենք կմտնենք ի սկզբանե կեղծված ընտրական գործընթաց:

Նա պետք է լուծի այս շահերի բախման հարցը կամ հանի իր թեկնածությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը անգամ այդ դեպքում չի պատրաստվում նահանջել: «Անգամ եթե մտնենք կեղծված, հակասահմանադրական ընտրապայքար, եթե հայ ժողովուրդը մասնակցի և չնստի տանը, կունենանք առաջին դե յուրե հաղթանակը: Սա լինելու է պայքար երկու Հայաստանների միջև՝ գործող՝ դե ֆակտո և ապագա՝ դե յուրե»,- նկատեց նախագահի թեկնածուն:

Նա նշեց, որ հիմնական պայքարը գնալու է իր և գործող նախագահի միջև: «Պայքարը գնալու է Սերժի Հայաստանի և Րաֆֆիի Հայաստանի միջև»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---