ԿԸՀ-ն նախագահի թեկնածուներին 48 ժամ տվեց ընտրագրավը մուծելու համար

ԿԸՀ-ն նախագահի թեկնածուներին  48 ժամ տվեց  ընտրագրավը մուծելու համար

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրման համար ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացրած թեկնածուներին 48 ժամ ժամանակ է տվել ընտրագրավը մուծելու համար:

Թեկնածուներից Մհեր Հայրապետյանը ԿԸՀ է ներկայացրել 1000 դրամի անդորրագիր: Նա խնդրել է հանձնաժողովին 50 հազար դրամի երաշխավորություն ընդունել, իսկ Պավլիկ Սարգսյանը հայտարարել է, որ այդքան գումար վճարել չի կարող:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստաթղթերը լիարժեք չներկայացրած 8 թեկնածուների ծանուցում էր ուղարկել և այսօր հրավիրել նիստ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---