Հյուսիսային Օսեթիայում ձնահյուս է իջել զորամասի վրա

Հյուսիսային Օսեթիայում ձնահյուս է իջել զորամասի վրա

PanARMENIAN.Net - Հյուսիսային Օսեթիայում Տրանսկովկասյան մայրուղում ձնահյուս է իջել զորամասի վրա: Տուժածներ չկան, քանի որ զինծառայողները նախապես տարհանվել էին: Այս մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հաղորդել են հանրապետական ԱԻՆ-ում:

Ձնահյուսի պատճառը նախորդ գիշեր տեղացած առատ ձյունն է:

Տրանսկովկասյան մայրուղին փակ է երթևեկության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---