ԱՄՆ Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն մտադիր չէ ՊԱՎ-ն ճանաչել որպես Պաղեստինի Պետություն

ԱՄՆ Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն մտադիր չէ ՊԱՎ-ն ճանաչել որպես Պաղեստինի Պետություն

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր չէ ճանաչել Պաղեստինյան ազգային վարչակազմը որպես Պաղեստինի Պետություն, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:

Հայտարարությունն արվել է ի պատասխան խնդրանքի՝ մեկնաբանելու ՊԱՎ ղեկավար Մահմուդ Աբբասի՝ վերջին հրամանը, ըստ որի ՊԱՎ-ն վերանվանվում է «Պաղեստինի պետության»:

Դիվանագետը պատասխանել է. «Չի կարելի պետություն ստեղծել պարզ հռետորության, պիտակների և անվանումների հիման վրա: Այն կարելի է ստեղծել միայն երկկողմ բանակցությունների համատեքստում և միջոցով»: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---