Համացանցում հայտնվել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի երկրորդ թրեյլերը (վիդեո)

Համացանցում հայտնվել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի երկրորդ թրեյլերը

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի երկրորդ թրեյլերը: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2013թ. հունվարի 28-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:

Հունվարի 29-ից ֆիլմն արդեն կցուցադրվի Երևանի բոլոր կինոթատրոններում:

Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել էր ֆիլմի բեմադրող ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, երկրորդ թրեյլերն «ավելի երկար» է: Քեշիշյանը նաև նշել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերել ֆիլմում նկարահանված Չուլպան Խամատովայի (Նժդեհի կին Էփիմե) և Միխայիլ Եֆրեմովի (Պետկո Խրիստով) հետ, որպեսզի նրանք անպայման ներկա գտնվեն պրեմիերային:

«Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկարը պատմում է սպարապետ Գարեգին Նժդեհի անցած ռազմական փառապանծ ու դժվարին ուղու մասին` ընդգրկելով զորավարի կյանքի հայտնի, ինչպես նաև ոչ այնքան լուսաբանված դրվագները: Նժդեհին երիտասարդ տարիքում մարմնավորել է Շանթ Հովհաննիսյանը, իսկ հասուն տարիքում` Արտաշես Ալեքսանյանը: Ֆիլմում հանդես են եկել նաև Ֆրիդա Գևորգյանը (Գոհար), Խորեն Լևոնյանը (Սիսիանի զորահրամանատար Պողոս Տեր-Դավթյան), Ալբերտ Սաֆարյանը (Դրո), Վիգեն Ստեփանյանը (Հովհաննես Դևեճյան), Ռոբերտ Հակոբյանը (Ազգային անվտանգության փոխնախարար), Արմեն Մարգարյանը (Վաչե Հովսեփյան), Նազենի Հովհաննիսյանը և այլք:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---