Հնդիկ զինվորներ են զոհվել Քաշմիրի վիճելի նահանգում

Հնդիկ զինվորներ են զոհվել Քաշմիրի վիճելի նահանգում

PanARMENIAN.Net - Հնդկական բանակի երկու զինվոր է զոհվել պակիստանցի զինվորականների հարձակման արդյունքում Հնդկաստանի ԶՈւ պահակակետի վրա Քաշմիր վիճահարույց նահանգում, հայտնում է հնդկական NDTV ալիքը:

Հարձակման է ենթարկվել Սոնա Գալի պահակակետը Մենդհար հատվածում: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Կիրակի օրը Պակիստանի իշխանությունները հայտարարեցին, որ հնդիկ զինծառայողները հատել են հսկողության սահմանը Քաշմիրում և հարձակվել Պակիստանի բանակի անցակետի վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---