Հայաստանը մասնակցում է «Vakantiebeurs 2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցում է «Vakantiebeurs 2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը 2013 թվականի հունվարի 8-13-ին տեղական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը ներկայացնում է Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում անցկացվող«Vakantiebeurs 2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Ցուցահանդեսին այս տարի մասնակցում են զբոսաշրջային ոլորտի շուրջ 1400 ներկայացուցիչներ:

Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոլանդացի զբոսաշրջիկների կողմից Հայաստանի նկատմամբ ձևավորված պահանջարկը և դրանով պայմանավորված զբոսաշրջային հոսքերի աճի հանգամանքը հաշվի առնելով՝ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (UIA) կողմից այս տարվա գարնանից նախատեսվելիք Երևան-Ամստերդամ-Երևան -Կիև չվերթները կսպասարկեն զբոսաշրջային աճող հոսքերը: Նախատեսվում է, որ երկկողմանի ուղևորության տոմսի արժեքը կկազմի շուրջ 370 եվրոյին համարժեք դրամ: Զբոսաշրջային խմբերի համար կգործեն հատուկ սակագներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---