Շատ գյումրեցիներ ամբողջ տարի աղբ են հավաքում, որ ձմռանը տաքացնեն տնակները (վիդեո)

Շատ գյումրեցիներ ամբողջ տարի աղբ են հավաքում, որ ձմռանը տաքացնեն տնակները

PanARMENIAN.Net - Վառելափայտի գների թանկացման պատճառով Գյումրիի տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ձմռան վառելիքի հայթայթման միակ վայրը դարձել են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները:

Բազմաթիվ ընտանիքներ ամբողջ ամառ հավաքում են ձեռքերն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, որպեսզի կարողանան ձմռան ամիսներին մի կերպ տաքացնել վագոն-տնակները: Իսկ տնակներում նորմալ ջերմաստիճան ապահովելը բավական դժվար է:

Տնակներում ապրողերի համար պետությունը ձմռանը տնակը տաքացնելու համար որևէ սոցիալական արտոնություն չի տրամադրում:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և ավստրալահայ բարերար Արամ Միքայելյանի կողմից տրամադրված օգնությունները բաժանելու նպատակով այցելել են Գյումրիի տնակային ավաններից մեկը:

Ներկայացվող տեսանյութը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, վաղուց շարքից դուրս եկած տնակում բնակվող Անժիկի և իր երկրորդ երեխային սպասող Էլմիրա Հակոբյանների ընտանիքի մասին է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---