Մինչև հունվարի 12-ը տեխզննության կտրոններ չունեցող վարորդների նկատմամբ արձանագրություններ չեն կազմվի

Մինչև հունվարի 12-ը տեխզննության կտրոններ չունեցող վարորդների նկատմամբ արձանագրություններ չեն կազմվի

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ համաձայն ՀՀ ոստիկանության հայտարարության, Ճանապարհային ոստիկանությունը մինչև հունվարի 12-ը տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրու-թյուններ չի կազմելու, ինչպես ՀՀ ոստիկանությունը հայտարարել էլ մինչ տոները:

Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական զննման կտրոնների հետ կապված խնդիրների կարգավորմանը, ապա նշենք, որ հունվարի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի խնդրի կարգավորման արդյունքների մասին, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---