ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԵՄԱՏԵԼ Է ԱՏԱՄՆԱՑԱՎԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - «Վերջին ժամանակներս հակամարտությանը վերջ դնելու ձգտումը շատ է տարածված հայերի շրջանում: Քանզի մարդիկ հասկանում են, որ տվյալ հակամարտությունը խոչընդոտում է երկրի զարգացմանը»,- հայտարարել է ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ ԽՎ զեկուցող Գորան Լենմարկերը, տեղեկացնում է «ԱզերՏաջը»: «Դրա հետ է կապված ողջ քաղաքականությունը, հակամարտության վիճակում գտնվող երկրի բոլոր մտքերը: Բերեմ հասարակ օրինակ` եթե ձեր ատամը ցավում է, ապա միայն այդ մասին եք մտածում: Ոչինչ ձեզ չի հետաքրքրում: Հակամարտության մեջ գտնվող երկիրը չի մտածում իր վաղվա օրվա, մարդկանց բարեկեցության մասին: Այդ իմաստով շատ կարեւոր է, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդիրը շուտափույթ լուծվի»,- նշել է նա: Պատասխանելով այն հարցին, թե ինչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի «հասկանա» Հայաստանին` Գորան Լենմարկերը հայտարարել է. «Դա շատ կարեւոր հարց է: Ես ուրախ եմ, որ դուք այդպիսի հարց տվեցիք: Իմ կարծիքով` Ադրբեջանը պետք է համոզի հայերին, որ սպառնալիք չի ստեղծի նրանց համար: Որ հակամարտության կարգավորումից հետո չի վերաբերվի նրանց ինչպես հաղթանակված թշնամու, կհարգի նրանց որպես մարդկանց: Հայերի մեծամասնությունը ցրված է ամբողջ աշխարհով: Հայաստանում մնացել է շատ քիչ բնակչություն: Այդ պատճառով նրանց մոտ ստեղծվել է այնպիսի զգացողություն, որ նրանք թույ են արտաքին ուժեղ աշխարհի առջեւ: Ադրբեջանը պետք է համոզի հայերին, որ չի ճզմի նրանց: Այդ տեսակետից շատ կարեւոր է, որպեսզի քաղաքական գործիչները, Ադրբեջանի խորհրդարանի անդամները հանդես չգան ատելությամբ: Դիմեք պատմությանը. երկար ժամանակ հայերն ու ադրբեջանցիները ապրել են խաղաղ պայմաններում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---