Ֆրանսիայի մշակույթի նախարարը սխալ է համարում դերասան Ժերար Դեպարդյեի քայլերը

Ֆրանսիայի մշակույթի նախարարը սխալ է համարում դերասան Ժերար Դեպարդյեի քայլերը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլպպետտին սխալ է համարում դերասան Ժերար Դեպարդյեի գործողությունները, ով հայտարարել է ֆրանսիական անձնագիրը հանձնելու մասին, և ով նախորդ շաբաթ ռուսական քաղաքացիություն է ստացել: Նա հայտարարել է, որ հուսով է, թե դերասանը խելքի կգա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ֆիլիպպետտիի խոսքով, ինքը հանդիպել է Դեպարդյեին մոտ մարդկանց հետ, «որոնցից յուրաքանչյուրը փորձում է նրան խելքի բերել»:

Նա հայտարարել է նաև, որ պատրաստ է ընդունել դերասանին, երբ նա վերադառնա Ֆրանսիա՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---