«Հայկական ժամանակ».Օսկանյանի «փողերի լվացման» գործը տեղից չի շարժվում

«Հայկական ժամանակ».Օսկանյանի «փողերի լվացման» գործը տեղից չի շարժվում

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է. «ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործը հերթական սառեցման փուլն է մտել:

Երեկ պարզել է, որ վերջին գործողությունը սույն գործով արվել է 2012-ի նոյեմբերի 9-ին, երբ Օսկանյանը կանչվել է ԱԱԾ՝ տեղեկացվելու, որ հիմնադրամի կողմից դեևս 2009-ին իրականացրած ծրագրերից մեկի մասով փորձաքննություն է նշանակվել:

Մինչ այդ, նոյեմբերի 1-ին, ԱԱԾ քննչական վարչությունը բանկային ստուգում էր նշանակել, որի իրականացումը հանձնարարվել էր Կենտրոնական բանկին: Մեր թղթակիցը երեկ ոչ պաշտոնապես պարզել է, որ այդ ստուգումների արդյունքները դեռ չկան»,- եզրափակում է թերեթը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---