Ադրբեջանում մայրուղային գազատարում բռնկված հրդեհը մարվել է

Ադրբեջանում մայրուղային գազատարում բռնկված հրդեհը մարվել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանում մայրուղային գազատարի Գազիմամեդ-Գազահ հատվածի վրա տեղի է ունեցել պայթյուն, որն անցնում է Գեկչայի շրջանի տարածքով: Ինչպես հաղորդում է «Թրենդը», մեջբերելով տեղի ԶԼՄ-ները, պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 07:20-ին Կարաբակալ գյուղում

Սկզբնական տեղեկատվության համաձայն, պատահարի պատճառ է դարձել գազի արտահոսքը:

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը շարունակվում է ներկա պահին: Կրակի բարձրությունը կազմում է մոտ 100 մետր: Դեպքի վայր են ժամանել գազատարի աշխատակիցներ և երեք հրշեջ հաշվարկ: Քանի որ պայթյունի վայրը գտնվում է բարձունքի վրա և ճանապարհը ծածկված է սառույցով, հատուկ տեխնիկան բարձրացնելու հետ կապված բարդություններ կան:

Վերանորոգման աշխատանքներին պլանավորվում է ձեռնամուխ լինել այն բանից հետո, երբ գազատարում կայրվեն գազի մնացորդները:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հայտնել է, որ պայթյունը չի անդրադարձել Վրաստանի գազամատակարարման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---