ԱՄՆ-ն գովել է սիրիացի ապստամբներին «Տաֆթանազ» ուղղաթիռային բազան գրավելու համար

ԱՄՆ-ն գովել է սիրիացի ապստամբներին «Տաֆթանազ» ուղղաթիռային բազան գրավելու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամնետի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը գոհ է այն հանգամանքից, որ սիրիացի ապստամբները գրավել են «Տաֆթանազ» ուղղաթիռային բազան՝ հայտարարելով, որ այս օպերացիան վկայում է այն մասին, որ ապստամբների բանակը գնալով հզորանում է:

Նրա խոսքով, այդ օբյեկտի կորուստը թույլ չի տա Բաշար Աասադին երկրի հյուսիսում իր կողմնակիցներին ապահովել անհրաժեշտ ամեն բանով:

Սակայն Նուլանդը չի մեկնաբանել այն հանգամանքը, որ բազայի վրա հարձակմանը մասնակցել են իսլամիստական բրիգադներ, այդ թվում՝ «Ֆրանոտ ալ-Նուսրան», որն ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն է համարվում, գրում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---