Դեմոկրատները կոչ են անում Օբամային բարձրացնել պետպարտքի շեմը իր կարգադրությամբ

Դեմոկրատները կոչ են անում Օբամային բարձրացնել պետպարտքի շեմը իր կարգադրությամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի դեմոկրատները կոչ են անում նախագահ Բարաք Օբամային բարձրացնել պետպարտքի շեմը իր կարգադրությամբ՝ չսպասելով հարցի լուծմանը Կոնգրեսում:

ԱՄՆ պետպարտքի շեմը այս պահին կազմում է 16,394 տրիլիոն դոլար, վերջին անգամ այն բարձրացվել է 2012թ. հունվարին: Այդ շեմը երկիրն անցավ 2012թ. դեկտեմբերի 31-ին, սակայն ֆինանսների նախարարությունը միջոցներ ձեռնարկեց պարտքի սպասարկումը շարունակելու համար: Կոնգրեսն ու վարչակազմը պետք է համաձայնության գան այս հարցում մինչև մարտի 1-ը, հակառակ դեպքում երկիրը չի կարողանա վճարումներ կատարել իր պարտավորություններին համաձայն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---