Արամ Հարությունյան. Սերժ Սարգսյանի թիմի անդամները «Կարգին հաղորդման» հերոսներին են նման

Արամ Հարությունյան. Սերժ Սարգսյանի թիմի անդամները «Կարգին հաղորդման»  հերոսներին են նման

PanARMENIAN.Net - 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններում չկա այն թեկնածուն, որին միանշանակ կգնան ընդդիմադիրների ձայները : Այս ընտրությունների առանձնահատկությունը հենց սա է: Նման տեսակետ հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Այստեղ կարևոր չէ այն, թե ով կհաղթի,այստեղ կարևորը երկրի վիճակն է : Ես առաջարկել էի ընտրություններից 10 օր առաջ Սերժ Սարգսյանին միայնակ թողնել ընտրապայքարում : Համոզված եմ, որ նա 50 տոկոսի շեմը չի հաղթահարի : Տեսեք՝ ովքեր են կանգնած Սերժ Սարգսյանի կողքին : Արթուր Բաղդասարյանն է, ով ասում է ՝ «հենվեք մեզ վրա» : Մեկել «Կարգին հաղորդման» մեջ էր Հովհաննես Ազոյանը Արկադիին ասում «հենվիր ինձ վրա»»:

Նախագահի թեկնածուն դժգոհեց՝ իրեն ուղիղ եթեր չեն տրամադրում.«Ուղիղ եթերը իմ առաջ փակված է : Ասում են 5 տարի չես երևացել : Ցույց չեք տվել : Տեսեք՝ քանի հարցազրույց եմ տվել էլեկտրոնային լրատվամիջոցներին : Հեռուստատեսությունից չեն կանչում :Իրենց հաճելի է ցույց տալ այն մարդկանց, որոնք թեկուղ ընդդիմադիր, բայց ասում են միշտ նույն բանը»,-ասաց նա :

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---