Փակ են Բերդ-Ճամբարակ և Երնջատապ-Բուժական ավտոճանապարհները

Փակ են Բերդ-Ճամբարակ և Երնջատապ-Բուժական ավտոճանապարհները

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին` ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ և Երնջատապ-Բուժական ավտոճանապարհները, հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Երևան-Մեղրի մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---