ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԻՐԱՆՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ոչ պաշտոնական այցով Իրանի Արեւելյան Ադրբեջանում գտնվող Հայաստանի արտգործնախարարության պատվիրակությունն այցելել է Ջուլֆայի շրջանի Սբ. Ստեփան եկեղեցին: 24 մարդուց կազմված Հայաստանի ԱԳՆ պատվիրակությունը կիրակի օրն այցելել է Իրանի ամենահայտնի հայկական եկեղեցիներից մեկը` Սբ. Ստեփանի եկեղեցին, որը գտնվում է Ջուլֆայի շրջանի Դարե-Շամ գյուղում: Հայաստանի ԱԳՆ պատվիրակությունը, որի կազմում են նախարարի խորհրդականը, հյուպատոսարանի, Եվրոպայի գերատեսչությունների, տեղեկատվության եւ մամուլի, քաղաքական ծրագրավորման բաժինների պետեր, ինչպես նաեւ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը, այսօր այցելել է Արեւմտյան Ադրբեջանի Մակու շրջանի Սբ.Թադեւոս եկեղեցին, տեղեկացնում է «Իռնա» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---