ԵԱՀԿ ՄԽ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին ընդունել է Բաքվում այցով գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մանին (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բերռնար Ֆասյեին (Ֆրանսիա): Ինչպես տեղեկացնում է «ԱզերՏաջ» գործակալությունը, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակի եւ բանակցային գործընթացի հեռանկարների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: АПА գործակալության տեղեկատվության մեջ ասվում է, որ երեկ օրվա առաջին կեսին համանախագահները հանդիպել են Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանրամասները Պրագայի գործընթացի շրջանակներում: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Յուրի Մրեզլյակովը հայտարարել է լրագրողներին, որ հանդիպմանը քննարկվել են բազմաթիվ տարբեր հարցեր, եւ նշել է բանակցություններում դրական պահերի առկայությունը: «Մենք եղել ենք Բաքվում ընդամենը մեկուկես ամիս առաջ, եւ եթե այժմ եկել ենք կրկին, նշանակում է դրությունը լավ է»,- ասել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն` գնահատելով բանակցային գործընթացը: Հուլիսի 13-ին համանախագահները կմեկնեն Երեւան, իսկ հետո` Ստեփանակերտ: Համանախագահների հետ հանդիպմանը մասնակցած «Շուշիի շրջանի գործադիր իշխանության ղեկավար, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» Նիզամի Բահմանովը հայտարարել է, որ «համանախագահների հետ հանդիպման ժամանակ քննարկման գլխավոր թեման եղել է Հայաստանի զիվնված ուժերի օկուպացիայի տակ գտնվող հողերի ազատագրումը, եւ որ քննարկվել է կարգավորման փուլային տարբերակը»: Նա ասել է, որ առաջին անգամ այդ հանդիպմանը ներկա է գտնվել «Լաչինի շրջանի գործադիր իշխանությունը»: Բահրամովն ընդգծել է, որ «քննարկվել է Շուշիի եւ Լաչինի շրջանների վերադարձի մասին հարցը». «Համանաախագահներն ասել են, որ հայերը մտահոգված են իրենց ճակատագրով Հայաստանի կողմից գրավյալ տարածքների ազատագրումից հետո: Մենք ջանացել ենք համոզել համանախագահներին այդ մտահոգության անհիմնության մեջ եւ ասել, որ վերջին հարյուր տարվա ընթացքում Լաչինի շրջանում ոչ մի հայ չի եղել: Մենք նշել ենք Լաչինում բնակեցված հայ բնակչության տեղահանման կարեւորությունը: Տեղի բնակչության Լաչին վերաբնակեցման հարցում ոչ մի խնդիր չի մնացել»: Ն.Բահմանովը հայտարարել է, որ պարզություն է մտցվել նաեւ խաղաղապահ ուժերի կողմից Աղդամ-Ստեփանակերտ-Շուշի-Լաչին-Գորիս ավտոմայրուղու պահպանման հարցում. «Հայերի հետ հավասար այդ ճանապարհից օգտվելու են նաեւ ադրբեջանցիները: Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքներում ճանապարը պետք է վերահսկեն խաղաղապահ ուժերը: Այդ գործընթացը շարունակվելու է մինչեւ խաղաղության ձեռքբերումը»: Նա նշել է երկու երկրների նախագահների` Կազանում կայանալիք հանդիպման կարեւորությունը` հակամարտության կարգավորման ընթացքում առաջացող խնդիրների պարզեցման համար` նշելով, որ հանդիպումից հետո որոշ հարցերում պարզություն կմտցվի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---