ՄԱԿ ԱԽ-ն աջակցում է Մալիում Ֆրանսիայի ռազմական գործողությանը

ՄԱԿ ԱԽ-ն աջակցում է Մալիում Ֆրանսիայի ռազմական գործողությանը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Մալիում հակամարտության վերաբերյալ արտակարգ նիստի ընթացքում Ֆրանսիան աջակցություն է ստացել` այդ երկրում ռազմական օպերացիա անցկացնելու: Սակայն նիստից հետո ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ կցանկանար Մալիում տեսնել Աֆրիկայն միության խոստացված զորքերը, փոխանցում է Բի-բի-սին:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ իր երկիրը չի պատրաստվում դառնալ տարածաշրջանում անվտանգության ապահովման միակ երաշխավորը:

Ֆրանսիական ԶԼՄ-ները ենթադրում են, որ Մալիում Ֆրանսիայի ռազմական ներկայությունը արագորեն կաճի և երկար ժամանակ կտևի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---