ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԴԺԳՈՀ Է «ԿՈՎԿԱՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՆՈՐ ԴԱՍԱԳՐՔԻՑ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովը հայտարարել է «ԱզերՏաջ» լրատվական գործակալությանը, որ Եվրախորհրդի նախաձեռնությամբ եւ ֆինանսական օժանդակությամբ մշակվում է նոր դասագիրք` «Կովկասի պատմություն»:Ադրբեջանական կողմը կատարել է այդ գրքի նախապատրաստման համար բոլոր պայմանները, հայկական կողմը իր դժգոհությունն է հայտնել այդ կապակցությամբ: Հատկապես այդ պատճառով նոր դասագրքի հրատարակումը ձգձգվում է: Գիրքը պետք է լույս տեսնի մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբ: Առայժմ Եվրախորհուրդը չի արտահայտել իր վերաբերմունքը Հայաստանի` նման ոչ օբյեկտիվ վարքի վերաբերյալ, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---